Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։
Նրա խոսքով՝ դա թույլ կտա բացահայտել տարածաշրջանի տնտեսական և տարանցիկ ներուժը։ Կոպիրկինը նաև նշել է, որ Մոսկվան և Պեկինը նպաստում են Եվրասիայում անվտանգության և համագործակցության ամրապնդմանը։
Դեսպանը շեշտել է, որ ռուս-չինական տնտեսական համագործակցությունն ընդլայնվում է, իսկ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը չորրորդ տարին անընդմեջ գերազանցում է 200 միլիարդ դոլարը։