Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում


Հայտնի են Հայաստանի հրաձգության հավաքականի կազմը Երևանում կայանալիք սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:


 


Մրցումային ծրագրում ընդգրկված են օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և շարժվող թիրախ մրցաձևերը։ Հայաստանի հավաքականի կազմում կլինեն՝


 


Օդամղիչ հրացան` Հրաչիկ Բաբայան, Արտյոմ Գրիգորյան, Միհրան Գաբրիելյան:


 


Օդամղիչ ատրճանակ` Բենիկ Խլղաթյան, Զավեն Իգիթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան:


 


Շարժվող թիրախ` Հովհաննես Մարգարյան, Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան, Տիգրան Մանուկյան, Լիլիթ Մկրտչյան, Գոհար Հարությունյան, Արուսյակ Գրիգորյան, Մարի Ղազարյան, Մարիամ Մկրտչյան:


 


Շարժվող թիրախ (երիտասարդներ)` Համլետ Կարենյան, Մանվել Գրիգորյան, Գոռ Մարտիրոսյան, Արման Բարսեղյան, Վլադիմիր Առաքելյան, Անահիտ Սարգսյան, Աիդա Ազատյան, Լիլիթ Մկրտչյան, Յանա Հակոբյան, Նատալի Իսախանյան:


 


Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին։


 


Արդեն իսկ մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։


 


Առաջնության տոմսերը հնարավոր է ձեռք բերել առցանց՝ ticketon.am և tomsarkgh.am կայքերից։


Leave a comment