ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք ունի Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին՝ ասաց, որ համաձայն է Վարդան Պողոսյանի գնահատականին։
«Վարդան Պողոսյանը շատ ճշգրիտ բնորոշում է տվել Սահմանադրական փոփոխությունների նախագծին և ասել է, որ նախագծի սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական։
Ուրիշ ավելացնելու բան չունեմ»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ Aysor.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասել էր հետևյալը. «Սա մի նախագիծ է, որը հռչակագրի առումով մաքուր ալիևյան է, մնացած մասով՝ մաքուր փաշինյանական դիկտատուրայի Սահմանադրության նախագիծ»։