Անգլիական ակումբը եվրագավաթներում կրկնել է «Արարատի» տպավորիչ ցուցանիշը

«Բորնմութը» դարձել է առաջին անգլիական ակումբը, որը եվրագավաթներում նորամուտը նշել է 5 անընդմեջ հաղթանակով, հաղորդում է ESPN-ը։

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 5-րդ տուրում Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչը հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է իսպանական «Սելտային»՝ տանելով 5-րդ անընդմեջ հաղթանակը։

«Բորնմութը» նաև սահմանել է ակումբային ռեկորդ՝ 10-րդ անընդմեջ հաղթանակը տանելով բոլոր մրցաշարերում։

Նախկինում եվրագավաթներում 5 անընդմեջ հաղթանակով մեկնարկել հաջողվել էր միայն գերմանական «Նյուրնբերգին» (1961/62 մրցաշրջանում) ու Երևանի «Արարատին» (1972/73 մրցաշրջանում)։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment