2026 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 3.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 4.7% անկում:
EconoMood-ի հաղորդմամբ՝ դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 24.2% աճ,
ծառայություններ՝ 8.5% աճ,
առևտուր՝ 0.1% աճ,
արդյունաբերության ծավալը նվազել է 12.9%-ով։