https://arm.sputniknews.ru/20261127/hh-ishkhanutjuny-nakhatesum-e-nvazecnel-sahmanapah-tsarajutjan-razmakan-baghadrichy-zlm-109810722.html
ՀՀ իշխանությունը նախատեսում է նվազեցնել սահմանապահ ծառայության ռազմական բաղադրիչը. ԶԼՄ
ՀՀ իշխանությունը նախատեսում է նվազեցնել սահմանապահ ծառայության ռազմական բաղադրիչը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թերթը գրում է` քննարկվող բարեփոխումները կարող են վերաբերել ծառայության գործառույթներին, մասնագիտական պատրաստվածությանը և կառավարման մոդելին։ 27.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-27T08:57+0400
2026-11-27T08:57+0400
2026-11-27T08:57+0400
հայաստան
սահմանապահ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը նախատեսում է փոխակերպել սահմանապահ ծառայությունը՝ նվազեցնելով դրա ռազմական բաղադրիչը և ներդնելով «միջազգային լավագույն փորձը»։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը։Կառավարության երեկվա նիստից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը պետական բոլոր սահմանների ամբողջ վերահսկողությունն առաջիկա տարիներին պետք է վերցնի իր վրա։ Ավելի ուշ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր։Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` քննարկումների հիմքում մեծ գործընթաց է՝ Հայաստանի սահմանների պահպանության պատասխանատվությունն ամբողջությամբ հայկական կողմին փոխանցելու քաղաքականությունը։Ինչպես հայտնի է, հայկական սահմանապահներն արդեն ամբողջությամբ վերահսկում են սահմանային անցակետերը, իսկ Իրանի և Թուրքիայի հետ սահմանների որոշ հատվածներում շարունակում են համատեղ ծառայություն իրականացնել ռուս սահմանապահների հետ։Քննարկվող բարեփոխումները կարող են վերաբերել ոչ միայն ծառայության ենթակառուցվածքներին ու տեխնիկական հագեցվածությանը, այլև դրա գործառույթներին, մասնագիտական պատրաստվածությանը և կառավարման մոդելին։Թերթը գրում է, որ 2026 թվականի սեպտեմբերին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներն ուսումնական այցով եղել են Ֆինլանդիայում՝ ծանոթանալու այդ երկրի սահմանային վերահսկողության համակարգին, սահմանապահների պատրաստման մեթոդներին և գործառնական ընթացակարգերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահմանապահ, նիկոլ փաշինյան
հայաստան, սահմանապահ, նիկոլ փաշինյան
Բաժանորդագրվել
Թերթը գրում է` քննարկվող բարեփոխումները կարող են վերաբերել ծառայության գործառույթներին, մասնագիտական պատրաստվածությանը և կառավարման մոդելին։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը նախատեսում է փոխակերպել սահմանապահ ծառայությունը՝ նվազեցնելով դրա ռազմական բաղադրիչը և ներդնելով «միջազգային լավագույն փորձը»։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը։
Կառավարության երեկվա նիստից հետո Փաշինյանը
հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը պետական բոլոր սահմանների ամբողջ վերահսկողությունն առաջիկա տարիներին պետք է վերցնի իր վրա։ Ավելի ուշ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել
խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի` քննարկումների հիմքում մեծ գործընթաց է՝ Հայաստանի սահմանների պահպանության պատասխանատվությունն ամբողջությամբ հայկական կողմին փոխանցելու քաղաքականությունը։
Ինչպես հայտնի է, հայկական սահմանապահներն արդեն ամբողջությամբ վերահսկում են սահմանային անցակետերը, իսկ Իրանի և Թուրքիայի հետ սահմանների որոշ հատվածներում շարունակում են համատեղ ծառայություն իրականացնել ռուս սահմանապահների հետ։
Քննարկվող բարեփոխումները կարող են վերաբերել ոչ միայն ծառայության ենթակառուցվածքներին ու տեխնիկական հագեցվածությանը, այլև դրա գործառույթներին, մասնագիտական պատրաստվածությանը և կառավարման մոդելին։
Թերթը գրում է, որ 2026 թվականի սեպտեմբերին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներն ուսումնական այցով եղել են Ֆինլանդիայում՝ ծանոթանալու այդ երկրի սահմանային վերահսկողության համակարգին, սահմանապահների պատրաստման մեթոդներին և գործառնական ընթացակարգերին։