F-35 կործանիչը հնարավոր է «կոտրել», ինչպես iPhone-ը, ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարության պետքարտուղար Գեյս Տյոնմանը։
«Ես ասելու եմ մի բան, որը երբեք չպետք է ասեմ, բայց միևնույն է կասեմ. «F-35»-ը հնարավոր է «կոտրել» ինչպես iPhone-ը», – ասել է նա BNR ռադիոյին։
Թույնմանը նշել է, որ F-35 կործանիչը եվրոպական հրթիռներին, ինչպիսիք են Meteor-ը, «Storm Shadow»-ը և «Scalp/SCALP-EG»-ն, հարմարեցնելու գործընթացը չափազանց երկար է տևում։
Պետքարտուղար կարծիքով՝ Եվրոպան պետք է իր ձեռքը վերցնի գործը և F-35-ի ծրագրային ապահովումը հարմարեցնի իր սեփական կարիքներին։ «Բայց մենք կարող ենք դա անել ինքներս։ Միակ հարցն այն է, թե արդյոք մեզ թույլ կտան դա անել։ Եթե մենք դրան լուրջ վերաբերվենք՝ նորվեգացիների և լեհերի հետ միասին, ապա պարզ կդառնա, թե արդյոք ամերիկացիները պատրաստ են իրենց դիրքորոշումը հստակեցնել», – հավելել է պետքարտուղարը։