https://arm.sputniknews.ru/20260216/mvodulajinn-aveli-ardjunavet-e-qan-440-megavattanvoc-atvomakajany-mesrvopjan-98868239.html
Մոդուլայինն ավելի արդյունավետ է, քան 440 մեգավատտանոց ատոմակայանը. Մեսրոպյան
Մոդուլայինն ավելի արդյունավետ է, քան 440 մեգավատտանոց ատոմակայանը. Մեսրոպյան
Sputnik Արմենիա
ՀԾԿՀ նախագահի տեղեկություններով` աշխարհի 15 երկրում այս պահին 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի, որոնք գտնվում են նախագծման և սերտիֆիկացման փուլում… 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T16:07+0400
2026-02-16T16:07+0400
2026-02-16T16:07+0400
ատոմակայան
մեսրոպ մեսրոպյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98859597_0:4:1600:904_1920x0_80_0_0_be7f1a69f2c4937bec681f6e7347e397.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մի բան է ունենալ մեկ 440 ՄՎտ հզորության ատոմակայան (Մեծամորի ատոմակայանը), մեկ այլ բան, օրինակ, 8 հատ 50 ՄՎտտ–ոց մոդուլային ատոմակայաններ, որոնք էներգետիկական ռեժիմների կառավարելիության առումով առավել ճկուն են և արդյունավետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։Նրա տեղեկություններով` աշխարհի 15 երկրում այս պահին 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի, որոնք գտնվում են նախագծման և սերտիֆիկացման փուլում, այսինքն` ճիշտ այն փուլում, որի մեջ գտնվում է մեզ մոտ նախատեսվող մոդուլային ատոմակայանը։«Հետևաբար, գործը դեռ չսկսած, գաղափարը դեռ կյանքի չկոչած, նման փխրուն մեկնաբանությունների վրա վատաբանել, ընդդիմանալ, դա ընդունելի չէ»,– հայտարարեց նա` հավաստիացնելով, որ ամերիկյան նախագծվող մոդուլային ատոմակայաններն ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք ավելի գրավիչ են դարձնում այս ատոմակայնների տեսակը Հայաստանի համար։Նրա խոսքով` առավելություններից մեկն այն է, որ այս ատոմակայանները պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով են աշխատելու, այսինքն` վթարների դեպքում ատոմակայանի սառեցման համար մարդու միջամտության կարիք չի լինելու։ Բացի այդ, այս ատոմակայանների սարքավորումների 80–90 տոկոսն արտադրվելու են հենց իրենց` արտադրողի գործարաններում։«Շինարարության և ժամանակի, շինարարակիան սխալմունքի իմաստով սրանք անվտանգ ատոմակայաններ են, մանավանդ, որ դրանց ռեակտորային մասը ստորգետնյա հատվածում կկառուցվի»,– ընդգծեց Մեսրոպյանը։Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Հայաստան կատարած այցից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի միջուկային էներգետիկայի վերաբերյալ հուշագրի շրջանակներում։ Վենսը նաև նշել է նախագծի արժեքը՝ 9 մլրդ դոլար, որից 5 մլրդ դոլարը կհատկացվի փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) կառուցմանը, իսկ 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման վրա (երկարաժամկետ հեռանկարում):
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98859597_177:0:1600:1067_1920x0_80_0_0_1b616c34a4bc2605ae83df970360109a.jpg.webp
ատոմակայան, մեսրոպ մեսրոպյան
ատոմակայան, մեսրոպ մեսրոպյան
ՀԾԿՀ նախագահի տեղեկություններով` աշխարհի 15 երկրում այս պահին 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի, որոնք գտնվում են նախագծման և սերտիֆիկացման փուլում, այսինքն` ճիշտ այն փուլում, որի մեջ գտնվում է մեզ մոտ նախատեսվող մոդուլային ատոմակայանը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մի բան է ունենալ մեկ 440 ՄՎտ հզորության ատոմակայան (Մեծամորի ատոմակայանը), մեկ այլ բան, օրինակ, 8 հատ 50 ՄՎտտ–ոց մոդուլային ատոմակայաններ, որոնք էներգետիկական ռեժիմների կառավարելիության առումով առավել ճկուն են և արդյունավետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Որպես էնեգետիկ ասեմ` երբ 19710–ականներին հայկական ատոմակայանը կառուցվում էր, իր ձևի մեջ այն Սովետական միությունում առաջինն էր, ու պատկերացրեք, որ առաջինը լինելու պատճճառով այդ ժամանակվա Հայաստանի ղեկավարները հրաժարվեին այդ մտքից։ Մինչդեռ հայկական ատոմակայանի առանձնահատկությունն այն էր, որ առաջին անգամ 8–9 բալանոց սեյսմիկ գոտում պետք է կառուցվեր ատոմակայն։ Կամ 1940–ականներին, երբ մեր մայրաքաղաքում «Նաիրիտը» կառուցվում էր, կաուչուկի արտադրությունն իր սկզբունքով լրիվ նորություն էր Սովետական միությունում։ Այսինքն, անդրադառնում եմ այն հակափաստարկներին, թե մոդուլային ատոմակայան ՀՀ–ում առաջին անգամն է կառուցվելու, մեզ վրա փորձաճագարի փորձ են անում և այլն, ես այդ հայտարարություններին լուրջ չեմ վերաբերում»,– նշեց Մեսրոպյանը։
Նրա տեղեկություններով` աշխարհի 15 երկրում այս պահին 51 մոդուլային ատոմակայան պետք է կառուցվի, որոնք գտնվում են նախագծման և սերտիֆիկացման փուլում, այսինքն` ճիշտ այն փուլում, որի մեջ գտնվում է մեզ մոտ նախատեսվող մոդուլային ատոմակայանը։
«Հետևաբար, գործը դեռ չսկսած, գաղափարը դեռ կյանքի չկոչած, նման փխրուն մեկնաբանությունների վրա վատաբանել, ընդդիմանալ, դա ընդունելի չէ»,– հայտարարեց նա` հավաստիացնելով, որ ամերիկյան նախագծվող մոդուլային ատոմակայաններն ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք ավելի գրավիչ են դարձնում այս ատոմակայնների տեսակը Հայաստանի համար։
Նրա խոսքով` առավելություններից մեկն այն է, որ այս ատոմակայանները պասիվ հանգստի անցնելու մեխանիզմով են աշխատելու, այսինքն` վթարների դեպքում ատոմակայանի սառեցման համար մարդու միջամտության կարիք չի լինելու։ Բացի այդ, այս ատոմակայանների սարքավորումների 80–90 տոկոսն արտադրվելու են հենց իրենց` արտադրողի գործարաններում։
«Շինարարության և ժամանակի, շինարարակիան սխալմունքի իմաստով սրանք անվտանգ ատոմակայաններ են, մանավանդ, որ դրանց ռեակտորային մասը ստորգետնյա հատվածում կկառուցվի»,– ընդգծեց Մեսրոպյանը։