Շաքիում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու կալանքը երկարաձգվել է

Շաքիում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաեւի կալանքը 3 ամսով երկարաձգվել է։

Հոկտեմբերի 1-ին Մուսաևն ապօրինի հատել էր ՀՀ պետական սահմանը և մտել Շաքի բնակավայր։ Ըստ տեղեկությունների՝ նա բնակարանում երեխաների ներկայությամբ կրակոցներ էր արձակել 39-ամյա բնակչուհու՝ Անի Ավետիսյանի ուղղությամբ և պատճառել հրազենային ծանր վնասվածքներ։

Մուսաեւը կալանավորվել էր։ Նրա գործով նախաքննությունն ավարտվել էր նոյեմբերի 13-ին։ Նոյեմբերի 16-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

 

Leave a comment