Միսթր Բինը՝ ՔՊ նախընտրական ցուցակում – 16 Փետրվարի 2026

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, թե «Հայաստանում Սամվել Կարապետյանի և Միսթր Բինի վարչապետ դառնալու շանսերը հավասար են»։

«ՉԻ»․ Դատելով սոցիոլոգիական տարբեր հարցումների տվյալներից՝ համենայն դեպս այսօրվա դրությամբ առաջիկա ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Եվ եթե այս իրավիճակում Տարոն Չախոյանը խոսում է Սամվել Կարապետյանի և Միսթր Բինի մրցակցության մասին, դա միայն մի բան է նշանակում՝ ենթագիտակցորեն նա իր շեֆին նույնացնում է Միսթր Բինի հետ։ 

Իմիջային տեսանկյունից դա միանգամայն հասկանալի է, առավել ևս՝ որ պրն Չախոյանն, անկասկած, լավ է ճանաչում շեֆին։ Ինչ վերաբերում է նրան Միսթր Բինի հետ համեմատելուն, ապա ամենայն հավանականությամբ՝ պրն Չախոյանին ոգեշնչել է Միսթր Բինի «Ագենտ Ջոնի Ինգլիշ» ֆիլմի այն դրվագը, որտեղ այդ ապուշը հսկայական դահլիճում «հանուն պետական շահի» իջեցնում է Քենթրբերիի արքեպիսկոպոսի վարտիքը և հայտնվում հիմար վիճակում։ Ի դեպ՝ ֆիլմի վերջում բրիտանական թագը պատահաբար հայտնվում է հենց այդ ապուշի գլխին։ 

Բոլոր համընկնումները պատահական են։

Leave a comment