https://arm.sputniknews.ru/20261126/nvor-sahmanadrutjan-nakhagitsy-petq-e-merni-azh-shenqum-armen-ashvotjan-109792216.html
Նոր Սահմանադրության նախագիծը պետք է մեռնի ԱԺ շենքում․ Արմեն Աշոտյան
Նոր Սահմանադրության նախագիծը պետք է մեռնի ԱԺ շենքում․ Արմեն Աշոտյան
Sputnik Արմենիա
Ընդդիմությունը, Աշոտյանի խոսքով, ճիշտ մարտավարությամբ կարող է այնպիսի տրամադրություն գեներացնել, որ արտահերթ ընտրությունն իշխանափոխություն դառնա։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T16:36+0400
2026-11-26T16:36+0400
2026-11-26T16:36+0400
արմեն աշոտյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107534027_7:0:1273:712_1920x0_80_0_0_bd826c5dd81f98f08d208656419d7819.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Նոր Սահմանադրության նախագիծը չպետք է դուրս գա Ազգային ժողովի շենքից, այլ մեկուսացված պայմաններում մնա ու մեռնի հենց այդ շենքի ներսում։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում 168․am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։«Ընդդիմությունը պետք է այդ նախագծի հետ կապված նպաստի քաղաքական կարանտինին, վիրուսի նման նախագիծը պետք է մնա ԱԺ-ում, քանի ամիս կտևի քննարկումները՝ դրանից դուրս չգա»,- նշեց Աշոտյանը։Նրա կարծիքով՝ ընդդիմությունը ճիշտ մարտավարություն է ընտրել։ Փաշինյանը հիմա ցայտնոտի մեջ է, և ընդդիմությունը պետք է կարողանա այն վերածի Փաշինյանի համար ցուգցվանգի՝ փակուղային քաղաքական վիճակի, այսինքն՝ ցանկացած քայլ ռեժիմի համար ավելի վատ վիճակի բերի։«Այն սպառնալիքը, որ ուզում է գնալ արտահերթ ընտրությունների, նույնպես չեզոքացվող է, եթե նախևառաջ խորհրդարանական ընդդիմությունը կարողանա դրան զուգահեռ մոբիլիզացնել հանրային կարծիք, և Փաշինյանի հրաժարականի դեպքում մի կողմից առաջարկի կոնսենսուսային, համախմբող, ներառական վարչապետի թեկնածու, և այդ անձի շուրջ գեներացնի ժողովրդական ալիք և ստիպի խորհրդարանական ընդդիմությանը քվեարկել այնպես, որ արտահերթ ընտրությունների փոխարեն լինի իշխանափոխության սկիզբ»,- նշեց Աշոտյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107534027_166:0:1115:712_1920x0_80_0_0_f7449ed2cbef6bf4cc3b9d53ab4af432.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան
Բաժանորդագրվել
Ընդդիմությունը, Աշոտյանի խոսքով, ճիշտ մարտավարությամբ կարող է այնպիսի տրամադրություն գեներացնել, որ արտահերթ ընտրությունն իշխանափոխություն դառնա։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Նոր Սահմանադրության նախագիծը չպետք է դուրս գա Ազգային ժողովի շենքից, այլ մեկուսացված պայմաններում մնա ու մեռնի հենց այդ շենքի ներսում։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում 168․am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ընդդիմությունը պետք է այդ նախագծի հետ կապված նպաստի քաղաքական կարանտինին, վիրուսի նման նախագիծը պետք է մնա ԱԺ-ում, քանի ամիս կտևի քննարկումները՝ դրանից դուրս չգա»,- նշեց Աշոտյանը։
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը ճիշտ մարտավարություն է ընտրել։ Փաշինյանը հիմա ցայտնոտի մեջ է, և ընդդիմությունը պետք է կարողանա այն վերածի Փաշինյանի համար ցուգցվանգի՝ փակուղային քաղաքական վիճակի, այսինքն՝ ցանկացած քայլ ռեժիմի համար ավելի վատ վիճակի բերի։
«Այն սպառնալիքը, որ ուզում է գնալ արտահերթ ընտրությունների, նույնպես չեզոքացվող է, եթե նախևառաջ խորհրդարանական ընդդիմությունը կարողանա դրան զուգահեռ մոբիլիզացնել հանրային կարծիք, և Փաշինյանի հրաժարականի դեպքում մի կողմից առաջարկի կոնսենսուսային, համախմբող, ներառական վարչապետի թեկնածու, և այդ անձի շուրջ գեներացնի ժողովրդական ալիք և ստիպի խորհրդարանական ընդդիմությանը քվեարկել այնպես, որ արտահերթ ընտրությունների փոխարեն լինի իշխանափոխության սկիզբ»,- նշեց Աշոտյանը։