Յանիկ Սիները չի մասնակցի Australian Open-ին

Աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի թենիսիստ Յանիկ Սիները չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը։ Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Էնդրյու Աբդոն, հաղորդում է BBC-ն։

Օրեր առաջ Յանիկ Սիները ենթարկվել էր ծնկի վիրահատության։ Նա որոշել էր վիրահատվել ապարդյունք բուժումներից հետո։

25-ամյա թենիսիստը ծնկի վնասվածքի պատճառով հանդես չի գալիս հուլիսից: Նա Australian Open-ում հաղթել է 2024 ու 2025 թվականներին, իսկ այս տարի կիսաեզրափակիչում պարտվել էր սերբ Նովակ Ջոկովիչին։

Australian Open-ը կկայանա հունվարի 17-31-ին։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment