Վարչապետ․ Բանակի հետ կապված կադրային փոփոխության միջնորդություն եմ ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ բանակում որոշակի կադրային փոփոխության անհրաժեշտություն է առաջացել, և համապատասխան միջնորդությունն արդեն ուղարկվել է Հանրապետության նախագահին։

«Միջնորդությունն ուղարկել եմ նախագահին․ կլինի հրամանագիրը, կտեսնեք», – նշել է վարչապետը, գրում է Radar.am-ը:

Նա հավելել է, որ պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումները կայացնում է մի քանի պատճառով:

«Չի եղել և չի լինելու մի դեպք՝ որևէ անձի աշխատանքից ազատեմ մեկ կամ երկու պատճառով։ Պետք է գոնե չորս պատճառ ունենամ նման որոշում կայացնելու համար», – ասել է Փաշինյանը։

Leave a comment