Հայ ձյուդոիստները մրցաշարի կմասնակցեն Ռիո դե Ժանեյրոյում

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը նոյեմբերի 23-ից 30-ին ուսումնավարժական հավաք է անցկացնում Վրաստանի Գորի քաղաքում, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։

Հավաքից հետո թիմը կմասնակցի դեկտեմբերի 5-ից 7-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «ISF Գիմնազիադա 2026» (ISF Gymnasiade 2026) մրցումներին։

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան 60 կգ քաշային Նարեկ Դավթյանը, 66 կգ քաշային Սերյոժա Գևորգյանը և 81 կգ քաշային Դավիթ Ջուլհակյանը։

Leave a comment