Թաց մազերով քնելը կարող է առողջական խնդիրների հանգեցնել․ Terra պարբերականին տված հարցազրույցում ասել է տրիխոլոգ Ռաֆայել դե Քրիստոն։
«Քնի ընթացքում տաք և խոնավ միջավայրը՝ օդափոխության անբավարար մակարդակի հետ մեկտեղ, կարող է նպաստել միկրոօրգանիզմների բազմացմանը և գլխամաշկի խնդիրներ առաջացնել այն մարդկանց մոտ, ովքեր հակված են դրան։ Բացի այդ, թաց մազերն ավելի հեշտ են թափվում և կոտրվում»,- բացատրել է բժիշկը։
Մասնագետը խորհուրդ է տվել փափուկ սրբիչով հեռացնել մազերի ավելորդ խոնավությունը՝ առանց շփելու, այնուհետև մասամբ չորացնել դրանք վարսահարդարիչով՝ պահելով սարքը գլխից անվտանգ հեռավորության վրա և օգտագործելով չափավոր ջերմաստիճան։ Բացի այդ, նա խորհուրդ չի տալիս թաց մազերը հավաքել փնջի մեջ (կապել) և առաջարկում է պարբերաբար լվանալ բարձի երեսները։