Ադրբեջանը հունվարին 2,4 մլն դոլարի վառելիք է վաճառել Հայաստանին

Բաժանորդագրվել

Այս փուլում Հայաստանն Ադրբեջանից միայն բենզին է ներկրում, սակայն խաղաղության օրակարգի շրջանակներում կողմերը փոխանակել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող ապրանքների ցուցակներ։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Մաքսային կոմիտեն։ Նվում է, որ այս ցուցանիշը 3 անգամ գերազանցում է հունվարի վերջին հաղորդված տվյալները։

Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով՝ սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Հայաստանից Ադրբեջան արտահանման հնարավոր ապրանքների թվում են ալյումինը և ալյումինե փայլաթիթեղը, գյուղատնտեսական արտադրանքը, ներառյալ՝ կենդանիներ, միրգ ու բանջարեղեն, խմիչքների առանձին տեսակները, ինչպես նաև տեքստիլ արտադրանք:

Leave a comment