«Զալցբուրգը» կորուստներ ունի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից առաջ

Ավստրիական «Զալցբուրգը» կադրային խնդիրներով է մոտենում ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» դեմ Եվրոպա լիգայի 5-րդ տուրի խաղին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն թիմի լավագույն ռմբարկու Հարիս Տաբակովիչը, Կևին Բոման, Սոտա Կիտանոն, Ջոն Մելբերգը, Ջասթին Օմորեգին ու Դոմինիկ Շմիդը։ Լեանդրո Մորգալայի և Դամիր Ռեզիչի մասնակցությունը հարցականի տակ է։

«Զալցբուրգ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայնանա նոյեմբերի 26-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակավո 21։45-ին։

Հիշեցնենք, որ նախորդ չորս տուրերում «Արարատ-Արմենիան» պարտվել է չեխական «Սպարտա Պրահային» (1:4), լեհական «Յագելոնիային» (1:3), նիդերլանդական «ԱԶ Ալկմարին» (0:4), պորտուգալական «Տորենսեին» (2:3) և առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Լիգայի փուլում մրցելու է նաև նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենի» (դեկտեմբերի 10), սլովենական «Ցելյեի» (հունվարի 21) ու իտալական «Միլանի» (հունվարի 28) հետ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment