«Մայր Աթոռից 3 եպիսկոպոսի «Զվարթնոց»-ում մեկուկես ժամ անհարկի սպասեցրել են»․ Սյուզի Բադոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տիրադավները չեն մեկնել Ավստրիա, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից 3 եպիսկոպոս է կեսգիշերին մեկնել` մասնակցելու եպիսկոպոսաց հավաքին, ընդ որում Զվարթնոցում 1 ու կես ժամ անհարկի սպասեցրել են բարձրաստիճան հոգևորականներին՝ անընդհատ ճշտումներ անելով, մի զանգից մյուս զանգին լարված պատասխանելով։
     Ուզել են վերջնական հստակեցնել դատախազուհու և Նիկոլի բարի կամքը կա՞, թե ակնթարթային որոշումներ են նորից կայացվել, որից գուցեև իրենք տեղեկացված չեն։
     Ի վերջո՝ 4 արքեպիսկոպոս կալանքի տակ են, Վեհափառ Հայրապետն ու ևս 8 եպիսկոպոս դատախազուհու արգելանքն ունեն երկրից բացակայելու` ինչ որ բստրած գործերով։
     Դանիել սրբազանը, Նարեկ սրբազանն ու Արարատ սրբազանը Հայաստանից ներկա կգտնվեն, իսկ սփյուռքից համարյա բոլորն են պատրաստակամություն հայտնել մասնակցության համար։
     Սպասենք զարգացումներին»։

Leave a comment