Ծայրահեղ աղքատությունը զրոյական մակարդակի ենք բերել. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեր պատկերացմամբ աղքատությունը հաղթահարելու մի ճանապարհ կա. կրթություն, աշխատանք, կրթություն, աշխատանք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առողջության համընդհանուր ապահովագրությունը աղքատությունը կրճատելու շատ կոնկրետ գործիք է: Երկրորդ գործիքը առողջության ապահովագրությունը մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ընդլայնելը կոնկրետ գործիք է: Այսօր մենք քննարկել ենք սոցիալական կրեդիտների վերաբաշխում իրականացնելու հարցը՝ դա կոնկրետ գործիք է: Այսօր մենք խոսում էինք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք՝ դա կոնկրետ գործիք է, և այդպես շարունակ»,-ասաց վարչապետը:
Փաշինյան ընդգծեց, որ «կրթություն, աշխատանք» բանաձևի միջոցներով պետք է լուծվի նաև անաշխատունակ կամ սահմանափակ աշխատունակ անձանց աղքատության հետ կապված խնդիրը:
«Մեծ հավանականությամբ լուծել ենք այս խնդիրը՝ ծայրահեղ աղքատությունը բերելով զրոյական մակարդակի»,-ասաց վարչապետը և կոչ արել ամեն դեպքում սպասել վիճակագրությանը: