Քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ կարգավորումը նորություն չէ զարգացած իրավական համակարգերի համար. Գալյան

Քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ կարգավորումը նորություն չէ զարգացած իրավական համակարգերի համար. Գալյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սահմանադրության նախագծով քաղաքացիությունից զրկելու հիմք կարող են լինել բացառապես պետության անվտանգության և սահմանադրական հիմունքների դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում՝ պետական դավաճանությունը, դիվերսիան, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակումը և նմանատիպ այլ արարքներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք առաջարկվող կարգավորմամբ անձին հնարավոր կլինի քաղաքացիությունից զրկել՝ պարզապես հանցագործության մեջ մեղադրելու հիմքով:

Նախարարը նշել է, որ նման մեկնաբանությունները չեն համապատասխանում նախագծի տրամաբանությանը։

«Բոլոր երկրներում, որտեղ կա զարգացած իրավական համակարգ, կան քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ կարգավորումներ։ Օրինակ՝ Ֆրանսիայում, Դանիայում, եթե չեմ սխալվում՝ նաև Ավստրիայում, ինչպես նաև Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներում։ Բայց չգիտես ինչու՝ այդ կարգավորումը ներկայացվում է որպես սենսացիա»,- ասել է Գալյանը։

Leave a comment