https://arm.sputniknews.ru/20261126/hhn-vrastanic-mvot-18-harcum-e-stacel-iravakan-ognutjan-masin-ardaradatutjan-nakharar-109775315.html
ՀՀ–ն Վրաստանից մոտ 18 հարցում է ստացել իրավական օգնության մասին. արդարադատության նախարար
ՀՀ–ն Վրաստանից մոտ 18 հարցում է ստացել իրավական օգնության մասին. արդարադատության նախարար
Sputnik Արմենիա
Երկու գերատեսչությունները հարցումներ են փոխանակել նաև արտահանձնման վերաբերյալ։ 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T12:10+0400
2026-11-26T12:10+0400
2026-11-26T12:10+0400
սրբուհի գալյան
վրաստանի հանրապետություն
արձան
հեյդար ալիև
հհ արդարադատության նախարարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109767463_0:0:1600:901_1920x0_80_0_0_f15a45dfd2f0c1512f3a8d68a4f8e103.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը 2025 թվականին հարևան Վրաստանից մոտ 18 հարցում է ստացել իրավական օգնության մասին։ Հայ-վրացական ֆորումի շրջանակներում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։Նրա խոսքով՝ Հայաստանը ևս բազմաթիվ հարցումներ է ուղարկել փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ, մասնավորապես քրեական գործերի շրջանակում։Նախարարը հավելեց, որ երկու կողմերը հարցումներ են փոխանակել նաև արտահանձնման վերաբերյալ։Ինչ վերաբերում է Թբիլիսիում Ալիևի կիսանդրին վնասելու գործին, որով ՀՀ քաղաքացի է անցնում, Գալյանը նշեց, որ այս պահին ինքը ոչինչ չունի ասելու այդ հարցի վերաբերյալ։Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ եթե խոսքը ՀՀ քաղաքացուն է առնչվում, համապատասխան միջնորդություններ են ներկայացվում օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում։Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատեց լուրը` հայտնելով, որ նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։ Փաստաբան Թեոնա Փերաձեն Sputnik Արմենիային հայտնեց, որ 40–ամյա Ի.Ա.-ն Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 20-ին: Սեպտեմբերի 21-ի գիշերը նա, իբր, վնասել է Թբիլիսիի այգիներից մեկում տեղադրված Ալիևի հուշարձանը: Դրանից հետո, հետաքննության վարկածով, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել 55-օրյա նախնական կալանքը:
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109767463_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a104ad2547ca5e3c8b26cb9dd4e3f504.jpg.webp
սրբուհի գալյան, վրաստանի հանրապետություն, արձան, հեյդար ալիև, հհ արդարադատության նախարարություն
սրբուհի գալյան, վրաստանի հանրապետություն, արձան, հեյդար ալիև, հհ արդարադատության նախարարություն
Երկու գերատեսչությունները հարցումներ են փոխանակել նաև արտահանձնման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը 2025 թվականին հարևան Վրաստանից մոտ 18 հարցում է ստացել իրավական օգնության մասին։ Հայ-վրացական ֆորումի շրջանակներում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ևս բազմաթիվ հարցումներ է ուղարկել փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ, մասնավորապես քրեական գործերի շրջանակում։
Նախարարը հավելեց, որ երկու կողմերը հարցումներ են փոխանակել նաև արտահանձնման վերաբերյալ։
Ինչ վերաբերում է Թբիլիսիում Ալիևի կիսանդրին վնասելու գործին, որով ՀՀ քաղաքացի է անցնում, Գալյանը նշեց, որ այս պահին ինքը ոչինչ չունի ասելու այդ հարցի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրեց, որ եթե խոսքը ՀՀ քաղաքացուն է առնչվում, համապատասխան միջնորդություններ են ներկայացվում օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում։
Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել 55-օրյա նախնական կալանքը: