https://arm.sputniknews.ru/20261126/erevann-u-vashingtvony-bazhnetirakan-ynkerutjun-en-himnum-tripp-nakhagtsi-hamar-109773157.html
Երևանն ու Վաշինգտոնը բաժնետիրական ընկերություն են հիմնում TRIPP նախագծի համար
Երևանն ու Վաշինգտոնը բաժնետիրական ընկերություն են հիմնում TRIPP նախագծի համար
Sputnik Արմենիա
Բաժնետիրական համաձայնագրով կհստակեցվեն կողմերի իրավասությունները, փոխհարաբերություններն ու բաժնետոմսերով հավաստվող իրավունքների իրականացման… 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T11:20+0400
2026-11-26T11:20+0400
2026-11-26T11:21+0400
հայաստան
թրամփի ուղի (tripp)
հհ կառավարություն
քրիստինե ղալեչյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0c/0a/25698132_0:167:1601:1067_1920x0_80_0_0_13d0dc52a6067e87a8b2c3f5e609b86e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը նախատեսում է հավանություն տալ «ԹՐԻՓՓ–ի զարգացման ընկերություն» ՓԲԸ բաժնետիրական համաձայնագրի նախագծին, որը կստորագրվի ՀՀ կառավարության և ամերիկյան «Թի Դի Սի Յու Էս Ինք» (TDC US, inc) ընկերության միջև։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կտրվի լիազորություն՝ կառավարության անունից կնքելու այդ համաձայնագիրը։Համատեղ ընկերության ստեղծումն իրականացվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ հայ–ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի շրջանակում։ Այս փաստաթուղթը ստորագրվել էր 2026 թվականի հունիսի 1–ին Վաշինգտոնում և հունիսի 4–ին Երևանում, վավերացվել էր հոկտեմբերի 28–ին և ուժի մեջ մտել նոյեմբերի 11–ին։Բաժնետիրական համաձայնագրով կհստակեցվեն կողմերի իրավասությունները, փոխհարաբերություններն ու բաժնետոմսերով հավաստվող իրավունքների իրականացման առանձնահատկությունները։Նշվում է, որ հայկական կողմի գործընկեր «TDC US, inc»-ը ԱՄՆ Դելավեր նահանգում հիմնադրված ընկերություն է, որն ամբողջությամբ պատկանում է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (ՏԿԵ) տեղակալը Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում նշեց, որ այս ընկերությունը բաղկացած է լինելու 5 անդամից, որից երկուսին կնշանակի հայկական կողմը։Համաձայնագրով առանձնացվելու է 16 հարցերի խումբ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության։ Այդ հարցերից են քաղաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքին և ծրագրերին 3–րդ կողմերի մասնակցությունը, ներդրողների ընտրությունը և կոնցեսիոն պայմանագրերի պայմանների սահմանումը, ընկերության գործադիր մարմնի ընտրությունը, գնումների քաղաքականությունը և այլն։«ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ կոնցենսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը»,– ընդգծեց Ղալեչյանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս համաձայնագիրը մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի, որից հետո ընկերությունը կգրանցվի ՀՀ–ում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/0c/0a/25698132_0:0:1423:1067_1920x0_80_0_0_4ba33d02d178a8cc57210a038fee245e.jpg.webp
հայաստան, թրամփի ուղի (tripp), հհ կառավարություն, քրիստինե ղալեչյան, նիկոլ փաշինյան
հայաստան, թրամփի ուղի (tripp), հհ կառավարություն, քրիստինե ղալեչյան, նիկոլ փաշինյան
Բաժնետիրական համաձայնագրով կհստակեցվեն կողմերի իրավասությունները, փոխհարաբերություններն ու բաժնետոմսերով հավաստվող իրավունքների իրականացման առանձնահատկությունները։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը նախատեսում է հավանություն տալ «ԹՐԻՓՓ–ի զարգացման ընկերություն» ՓԲԸ բաժնետիրական համաձայնագրի նախագծին, որը կստորագրվի ՀՀ կառավարության և ամերիկյան «Թի Դի Սի Յու Էս Ինք» (TDC US, inc) ընկերության միջև։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կտրվի լիազորություն՝ կառավարության անունից կնքելու այդ համաձայնագիրը։
Համատեղ ընկերության ստեղծումն իրականացվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ հայ–ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի շրջանակում։ Այս փաստաթուղթը ստորագրվել էր 2026 թվականի հունիսի 1–ին Վաշինգտոնում և հունիսի 4–ին Երևանում, վավերացվել էր հոկտեմբերի 28–ին և ուժի մեջ մտել նոյեմբերի 11–ին։
Բաժնետիրական համաձայնագրով կհստակեցվեն կողմերի իրավասությունները, փոխհարաբերություններն ու բաժնետոմսերով հավաստվող իրավունքների իրականացման առանձնահատկությունները։
Նշվում է, որ հայկական կողմի գործընկեր «TDC US, inc»-ը ԱՄՆ Դելավեր նահանգում հիմնադրված ընկերություն է, որն ամբողջությամբ պատկանում է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (ՏԿԵ) տեղակալը Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում նշեց, որ այս ընկերությունը բաղկացած է լինելու 5 անդամից, որից երկուսին կնշանակի հայկական կողմը։
Համաձայնագրով առանձնացվելու է 16 հարցերի խումբ, որոնց վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց երկու կողմերի համաձայնության։ Այդ հարցերից են քաղաքական նշանակություն ունեցող որոշումները, ընկերության սեփականության կառուցվածքին և ծրագրերին 3–րդ կողմերի մասնակցությունը, ներդրողների ընտրությունը և կոնցեսիոն պայմանագրերի պայմանների սահմանումը, ընկերության գործադիր մարմնի ընտրությունը, գնումների քաղաքականությունը և այլն։
«ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ կոնցենսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը»,– ընդգծեց Ղալեչյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս համաձայնագիրը մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի, որից հետո ընկերությունը կգրանցվի ՀՀ–ում։