Կենսաթոշակառուների անկանխիկ վճարումների հետվճարի ծրագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով

Կենսաթոշակառուների անկանխիկ վճարումների հետվճարի ծրագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագիծը ներառվել է կառավարության հերթական նիստի օրակարգում:

Հետվճարի չափը, հաշվարկման մեխանիզմներն ու գործող պայմանները կմնան անփոփոխ:

Հիմնավորման մեջ ասվում է․ «Հաշվի առնելով միջոցառման շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրա ֆինանսական ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության 2027-2029 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում իրականացված ծախսերի պլանավորումը՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել միջոցառման իրականացման ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Կառավարության 2023 թվականի որոշմամբ՝ անկանխիկ գործարքների դիմաց կենսաթոշակառուների հետվճարների հաշվարկման և վճարման համար սահմանվել է 2024-ի հունվարից մինչև 2026 թվականի դեկտեմբերը ներառող ժամանակահատվածը։

Leave a comment