Մեկ օրում 150 մեքենա հայտնվել է արգելափակման մեջ․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոններում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մասնավորապես՝ ահազանգերը ստացվել են Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհի Գորայք բնակավայրի և Կապան քաղաքի մոտակայքում, Գորայք-Սարավան ճանապարհահատվածի 166-րդ կմ-ին, Սիսիան-«Զանգեր», ինչպես նաև Տաթև-Լծեն ավտոճանապարհներին։
ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացրել քարշակման և արգելափակումից դուրսբերման աշխատանքներ։
Իրականացված միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 150 տրանսպորտային միջոց և 179 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն:
ՆԳՆ-ից հիշեցնում են, որ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։