ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն Ֆլորիդայում հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հարցերը։
«Հանդիպումը շատ բովանդակալից էր. հիմնական թեմաներն էին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի հետ կապված հակամարտությունը, ինչպես նաև այն ռեկորդային ձեռքբերումները, որոնց մենք միասին հասել ենք Հաագայում և Անկարայում կայացած գագաթնաժողովների ընթացքում», – նշված է Թրամփի և Ռյուտեի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Թրամփի «Մար-ա-Լագո» հանգստավայրում կայացած հանդիպումը բնութագրվել է «գերազանց»։
«Մենք նաև քննարկեցինք Ռուսաստանի կողմից այնպիսի գործողությունների (լինեն դրանք դիտավորյալ, թե ոչ) կանխման կարևորությունը, որոնք կարող են ընդլայնել պատերազմը, ինչպես նաև հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը», – հավելել են Թրամփն ու Ռյուտտեն։