Մեկնարկում է գենդերային բռնության դեմ պայքարի «16-օրյա ակտիվության» միջազգային արշավ
Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օրն է, հայտնում է ՆԳՆ-ն։
«Այսօր մեկնարկում է նաև գենդերային բռնության դեմ պայքարի «16-օրյա ակտիվության» միջազգային արշավը, որը շարունակվում է մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։
2026 թվականի արշավի ուղերձն է՝ «Ապահովել արդարությունը, պաշտպանել բռնությունից տուժածներին, վերացնել անպատժելիությունը»։
Բռնության կանխարգելումը, տուժածների պաշտպանությունը և մարդու իրավունքների ապահովումը պահանջում են հետևողական ու համատեղ գործողություններ։ Կոտրե՛նք լռությունը։ Կանխե՛նք բռնությունը»,- ասվում է հաղորդագրությունում։