Մասիսում տղամարդը սպառնացել է քարոզչություն իրականացնող քաղաքացուն. նա կալանավորվել է

https://arm.sputniknews.ru/20261125/masisum-tghamardy-sparnacel-e-qarvozchutjun-irakanacnvogh-qaghaqacun-na-kalanavvorvel-e-109758465.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109757934_84:0:1417:1000_1920x0_80_0_0_a570b44550a5dc2bdd2f28ad501be749.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մասիս, ընտրություններ, կալանք, ձերբակալություն

հայաստան, մասիս, ընտրություններ, կալանք, ձերբակալություն

Բաժանորդագրվել

Ոստիկանները պարզել են, որ 40–ամյա տղամարդը Մասիս քաղաքի 37-ամյա բնակչին հայհոյել է և սպառնալիքներ հնչեցրել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Մասիսի համայնքային ոստիկանները քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալել են 40-ամյա տղամարդուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս քաղաքում քարոզչություն անելիս մի տղամարդ սպառնացել է իրեն։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 37-ամյա բնակչին, նրա անչափահաս որդու ներկայությամբ, հայհոյել և սպառնալիքներ է հնչեցրել Նիզամի գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը։

Տղամարդը հայտնաբերվել, քարոզչություն կատարելու կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։

Հիշեցնենք` Մասիս համայնքի ավագանու հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի դեկտեմբերի 13-ին։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել և գրանցվել է 2 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Հակոբյանը (ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մասիսի անձնագրային բաժնի պետն է), և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։

Մասիսում արդեն ճնշումների դեպքեր կան․ Դավիթ Համբարձումյանը՝ առաջիկա ընտրությունների մասին

Leave a comment