https://arm.sputniknews.ru/20261125/hhn-ev-turqmenstany-qnnarkel-en-transpvortajin-ev-energetik-hamagvortsakcutjan-herankarnery-109756780.html
ՀՀ–ն և Թուրքմենստանը քննարկել են տրանսպորտային և էներգետիկ համագործակցության հեռանկարները
ՀՀ–ն և Թուրքմենստանը քննարկել են տրանսպորտային և էներգետիկ համագործակցության հեռանկարները
Sputnik Արմենիա
Դավիթ Խուդաթյանը կարևորել է երկաթուղային ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T20:45+0400
2026-11-25T20:45+0400
2026-11-25T20:45+0400
հայաստան
թուրքմենստան
էներգետիկա
տրանսպորտ
դավիթ խուդաթյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109755402_0:107:2048:1259_1920x0_80_0_0_580a1375774e464e5aae552a0a6214d1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Աշխաբադում Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Աննագելդի Սապարովի հետ քննարկել է էներգետիկ համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Խուդաթյանը հանդիպել է նաև Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Մամմետ Ակմամմեդովի և ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Բեգենչ Աննադուրդիևի հետ։Հանդիպումների ընթացքում նախարարը կարևորել է Թուրքմենստանի հետ տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության հետագա զարգացումը՝ հաշվի առնելով երկու երկրների տարանցիկ ներուժը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման հնարավորությունները։Խուդաթյանի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային տրանսպորտային ուղիների զարգացումը և շահագրգռված է ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանային կապակցվածության խթանման գործընթացներում։Նախարարը կարևորել է նաև երկաթուղային ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները՝ ներառյալ ենթակառուցվածքների կառավարումը, թվայնացումը, շարժակազմի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109755402_114:0:1934:1365_1920x0_80_0_0_1975968f51e4893e0d494836769d3153.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքմենստան, էներգետիկա, տրանսպորտ, դավիթ խուդաթյան
հայաստան, թուրքմենստան, էներգետիկա, տրանսպորտ, դավիթ խուդաթյան
Բաժանորդագրվել
Դավիթ Խուդաթյանը կարևորել է երկաթուղային ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Աշխաբադում Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Աննագելդի Սապարովի հետ քննարկել է էներգետիկ համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Կողմերը կարևորել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացումն ու խորացումը։ Քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Խուդաթյանը հանդիպել է նաև Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Մամմետ Ակմամմեդովի և ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Բեգենչ Աննադուրդիևի հետ։
Հանդիպումների ընթացքում նախարարը կարևորել է Թուրքմենստանի հետ տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության հետագա զարգացումը՝ հաշվի առնելով երկու երկրների տարանցիկ ներուժը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման հնարավորությունները։
Խուդաթյանի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային տրանսպորտային ուղիների զարգացումը և շահագրգռված է ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանային կապակցվածության խթանման գործընթացներում։
Նախարարը կարևորել է նաև երկաթուղային ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները՝ ներառյալ ենթակառուցվածքների կառավարումը, թվայնացումը, շարժակազմի շահագործումն ու տեխնիկական սպասարկումը։