Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Մյուս տեսակի մեքենաների համար ճանապարհը բաց է երթևեկության համար։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է, տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։ 

Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ կատարելով ճանապարհների մաքրման ու աղավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։ Ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկան աշխատում է անդադար՝ եղանակային սաստիկ պայմաններում ապահովելով ճանապարհների անցանելիությունը։

Leave a comment