Քաղաքականություն
25.11.2026 | 18:49
Նոյեմբերի 25-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Նիստի ընթացքում քննարկվել են աշխատանքային խմբի գործունեության ընթացքը, իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև առաջիկա միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցեր։