Էստոնիան միացել է այն երկրների շարքին, որոնք բացասական դիրքորոշում են հայտնել Բալթիկ ծովում ռուսական նավերի ուղղությամբ Ուկրաինայի հարվածների վերաբերյալ։
Վարչապետ Կրիստեն Միխալը հայտարարել է, որ Տալլինը թույլ չի տալիս Ուկրաինային օգտագործել իր օդային տարածքը, տարածքային ջրերը կամ ցամաքային տարածքը՝ Ռուսաստանի Դաշնության դեմ հարվածներ հասցնելու համար։
Կիեւին կփոխանցվի ուղերձ Բալթիկ ծովում աղտոտման վտանգի մասին, եթե Ուկրաինան այնտեղ թիրախավորի ռուսական նավթային տանկերները։ «Մենք մեր դաշնակիցներին, ինչպես նաև Ուկրաինային ասել ենք, որ մենք չենք տրամադրում մեր օդային տարածքը, ծովը կամ ցամաքը. ուրիշ ոչ ոք չի կարող դրանք օգտագործել։ Իհարկե, Ուկրաինային նաև զգուշացրել են շրջակա միջավայրի աղտոտման վտանգի մասին։ Հավանաբար, նրանք արդեն ստացել են այս ուղերձը պետությունների ղեկավարների մակարդակից ցածր մակարդակով, սակայն այն, անկասկած, կկրկնվի»,- ասել է Միխալը։
Միխալի կարծիքով՝ Ուկրաինան, այնուամենայնիվ, կշարունակի նման հարվածներ հասցնել։