Հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում․ Գագիկ Սուրենյան

Հասարակություն

16.02.2026 | 15:09

Ըստ Հայհիդրոմետի կանխատեսումների՝ հորիզոնում ցուրտ օդային հոսանքների ներթափանցում ոչ միայն չի նկատվում, առավել՝ փետրվարի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ այսօրվա համեմատ 3-ից 5 աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հիշեցնենք՝ Երևանում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Leave a comment