https://arm.sputniknews.ru/20260216/3-rd-evrasia-kinvofesty-kanckacvi-svochium-hhn-arden-masnakcutjan-hajt-e-nerkajacrel-98864418.html
3-րդ «Եվրասիա Կինոֆեստը» կանցկացվի Սոչիում. ՀՀ–ն արդեն մասնակցության հայտ է ներկայացրել
3-րդ «Եվրասիա Կինոֆեստը» կանցկացվի Սոչիում. ՀՀ–ն արդեն մասնակցության հայտ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Կազմակերպիչներն ակնկալում են, որ երկրների և ֆիլմերի քանակը կաճի։ Նախորդ տարի փառատոնին մասնակցել է 27 երկիր, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան, ցուցադրվել է 100… 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T15:15+0400
2026-02-16T15:15+0400
2026-02-16T15:16+0400
հայաստան
ֆիլմ
փառատոն
կինո
«եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98851503_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7868f33249c1433fc7105a1da7d41e66.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Եվրասիական երկրների երրորդ միջազգային կինոփառատոնը՝ «Եվրասիա-Կինոֆեստը», կանցկացվի հունիսի 13-19-ը Սոչիում և կներգրավի 30 երկրի ավելի քան 1000 կինոգործիչի։«Եվրասիա» կազմակերպության խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինինան լրագրողներին հայտնեց, որ «Եվրասիա-Կինոֆեստում» ներկայացված բոլոր ֆիլմերն արտացոլում են հասարակության պահանջարկը։Արշինինայի խոսքով` ավանդույթի համաձայն` փառատոնին կմասնակցեն Հայաստանն ու Ղրղզստանը, ակնկալվում է Մոլդովայի (չնայած նրան, թե ինչ է կատարվում երկրի ներսում) մասնակցությունը, կմասնակցեն ԵՄ մի քանի երկրներ և իհարկե Չինաստանն ու Հնդկաստանը, ինչպես նաև Աֆրիկյան մայրցամաքի երկրները։ Նրա խոսքով՝ որքան շատ է ռուսատյացությունն այժմ սերմանվում եվրոպական երկրներում, այնքան մեծանում է «Եվրասիա-Կինոֆեստին» մասնակցելու ցանկությունը։ Արշինինան ևս մեկ առանձնահատկություն նշեց` «Եվրասիա Կինոֆեստը» փառատոների փառատոն է դառնում, քանի որ մրցութային ծրագրի ֆիլմերի հետ մեկտեղ Սոչիում կցուցադրվեն նաև տարբեր միջազգային կինոփառատոներում հաղթած ֆիլմեր։«Եվրասիա Կինոֆեստ» 3-րդ միջազգային կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևը պարզաբանեց, որ կինոփառատոնի հայտերի ընդունումը սկսվում է այսօր և կտևի մինչև մայիսի 1-ը: Փառատոնի թեման` «Մշակույթ: Պատմություն: Ժառանգություն: Պատկեր»:Լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ցուցադրությունից բացի, առաջին անգամ կանցկացվի տեսանյութերի ընտրություն: «Եվրասիա Կինոֆեստում» առանձին բաժին նվիրված կլինի երիտասարդ կինոգործիչների աջակցությանը: Նրանց համար նախատեսված են «Կինոմանկավարժություն» հավաստագրված դասընթաց, «Կինոլաբորատորիա» կրթական ծրագիր, ինչպես նաև դրամաշնորհային ֆոնդով նախագծերի փիչինգ:«Եվրասիա Կինոֆեսт» 1-ին փառատոնը անցկացվեց Մոսկվայում 2024 թվականին: Փառատոնի գաղափարական ոգեշնչողն ու նախագահը կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանն էր: «Եվրասիա Կինոֆեստ» 2-րդ միջազգային կինոփառատոնը 2025 թվականին անցկացվեց Սոչիում, տևեց ութ օր, ցուցադրվեց 95 ֆիլմ, որոնցից 55-ը փառատոնային պրեմիերաներ էին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98851503_286:0:1726:1080_1920x0_80_0_0_b776d13225284c5e1a26df4010dce45e.jpg.webp
հայաստան, ֆիլմ, փառատոն, կինո, «եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն, видео
հայաստան, ֆիլմ, փառատոն, կինո, «եվրասիա կինոֆեստ» կինոփառատոն, видео
Կազմակերպիչներն ակնկալում են, որ երկրների և ֆիլմերի քանակը կաճի։ Նախորդ տարի փառատոնին մասնակցել է 27 երկիր, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան, ցուցադրվել է 100 ֆիլմ, որոնցից 55-ը պրեմիերաներ են եղել։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Եվրասիական երկրների երրորդ միջազգային կինոփառատոնը՝ «Եվրասիա-Կինոֆեստը», կանցկացվի հունիսի 13-19-ը Սոչիում և կներգրավի 30 երկրի ավելի քան 1000 կինոգործիչի։
«Եվրասիա» կազմակերպության խորհրդի նախագահ, Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինինան լրագրողներին հայտնեց, որ «Եվրասիա-Կինոֆեստում» ներկայացված բոլոր ֆիլմերն արտացոլում են հասարակության պահանջարկը։
«Այսօր մտածող, մտորող, ընտանեկան և ավանդական արժեքների, պատմության, մեզ միավորող արժեքների մասին կինոյի պահանջարկ կա։ Առաջին հերթին՝ սերունդների շարունակականության, նախնիների պատմության, սեփական ժողովրդի պատմության… Երբ մեզ փորձում են արհեստականորեն բաժանել, երբ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի և նրա բարեկամների նկատմամբ, ինձ թվում է, որ դա միայն լրացուցիչ ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, թե որտեղ ենք մենք գտնվում», – ասաց նա։
«Եվրասիա Կինոֆեստ» 3-րդ միջազգային կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևը պարզաբանեց, որ կինոփառատոնի հայտերի ընդունումը սկսվում է այսօր և կտևի մինչև մայիսի 1-ը: Փառատոնի թեման` «Մշակույթ: Պատմություն: Ժառանգություն: Պատկեր»:
Լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ցուցադրությունից բացի, առաջին անգամ կանցկացվի տեսանյութերի ընտրություն: «Եվրասիա Կինոֆեստում» առանձին բաժին նվիրված կլինի երիտասարդ կինոգործիչների աջակցությանը: Նրանց համար նախատեսված են «Կինոմանկավարժություն» հավաստագրված դասընթաց, «Կինոլաբորատորիա» կրթական ծրագիր, ինչպես նաև դրամաշնորհային ֆոնդով նախագծերի փիչինգ: