https://arm.sputniknews.ru/20261125/hhum-arajarkvum-e-yntanekan-brnutjan-depqeri-hamar-tezh-gits-gvortsarkel-109744680.html
ՀՀ–ում առաջարկվում է ընտանեկան բռնության դեպքերի համար թեժ գիծ գործարկել
ՀՀ–ում առաջարկվում է ընտանեկան բռնության դեպքերի համար թեժ գիծ գործարկել
Sputnik Արմենիա
Ըստ նախագծի` քաղաքացիները կարող են դիմել ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ կայքի, հավելվածի, էլեկտրոնային փոստի և հաղորդագրությունների միջոցով։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T15:50+0400
2026-11-25T15:50+0400
2026-11-25T15:50+0400
հայաստան
թեժ գիծ
ընտանեկան բռնություն
հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108029943_11:0:2742:1536_1920x0_80_0_0_a7d4795ebc83ed81622b2a6a9d627f13.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնությունից տուժածների համար շուրջօրյա և անանուն թեժ գիծ կարող է գործարկվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։Գերատեսչությունը համապատասխան նախագիծը հանրային քննարկման է դրել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» արշավի շրջանակում։Ծառայությունը գործելու է 24/7 ռեժիմով, քաղաքացիները կարող են դիմել ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ կայքի, հավելվածի, էլեկտրոնային փոստի և հաղորդագրությունների միջոցով։ Բացի այդ, նախատեսվում է նաև անանուն դիմելու հնարավորություն. ինքնությունը չբացահայտելը հիմք չի հանդիսանա աջակցությունից հրաժարվելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108029943_352:0:2400:1536_1920x0_80_0_0_228f7445d17c68ed21605aae927b03bf.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թեժ գիծ, ընտանեկան բռնություն, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
հայաստան, թեժ գիծ, ընտանեկան բռնություն, հհ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Բաժանորդագրվել
Ըստ նախագծի` քաղաքացիները կարող են դիմել ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ կայքի, հավելվածի, էլեկտրոնային փոստի և հաղորդագրությունների միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնությունից տուժածների համար շուրջօրյա և անանուն թեժ գիծ կարող է գործարկվել։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։
Գերատեսչությունը համապատասխան նախագիծը հանրային քննարկման է դրել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» արշավի շրջանակում։
«Նախագծի նպատակն է ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում օգնության դիմելու անվճար, շուրջօրյա և համապետական հասանելիությամբ ծառայություն։ Ընտանեկան բռնության ենթարկված անձը դրա միջոցով կստանա առաջնային խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվություն և համապատասխան աջակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն»,- նշված է նախագծում։
Ծառայությունը գործելու է 24/7 ռեժիմով, քաղաքացիները կարող են դիմել ինչպես հեռախոսազանգով, այնպես էլ կայքի, հավելվածի, էլեկտրոնային փոստի և հաղորդագրությունների միջոցով։ Բացի այդ, նախատեսվում է նաև անանուն դիմելու հնարավորություն. ինքնությունը չբացահայտելը հիմք չի հանդիսանա աջակցությունից հրաժարվելու համար։