https://arm.sputniknews.ru/20261125/ynddem-pashinjani-svoghacvogh-diktaturaji-ter-petrvosjany-datavvorneri-hajtararutjan-masin-109743525.html
Ընդդեմ Փաշինյանի սողացող դիկտատուրայի․ Տեր-Պետրոսյանը՝ դատավորների հայտարարության մասին
Ընդդեմ Փաշինյանի սողացող դիկտատուրայի․ Տեր-Պետրոսյանը՝ դատավորների հայտարարության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ առաջին նախագահը վստահ է, որ Դատավորների միության հայտարարությաննն անպայմանորեն կարձագանքեն միջազգային կառույցները։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T15:29+0400
2026-11-25T15:29+0400
2026-11-25T15:29+0400
լևոն տեր–պետրոսյան
սահմանադրություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/18/93825353_0:0:1600:901_1920x0_80_0_0_0888844b483e1da1d76d24d21ea27837.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի դատավորների միության տարածած հայտարարությունը թերևս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։Երեկ Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածին, մատնանշելով հոդվածում առկա վտանգները դատական իշխանության անկախության համար և կոչ անելով ԲԴԽ-ին քայլեր ձեռնարկել՝ հոդվածն ու նմանօրինակ քննարկումները չեղարկելու համար։ «Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլև, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ»,- գրել է ՀՀ առաջին նախագահը։Նա ընդգծել է, որ Հայաստանի ժուռնալիստների և դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Նախագահը վստահ է, որ դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։«Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են»,- ընդգծել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/18/93825353_179:0:1600:1066_1920x0_80_0_0_76b27ad7d742970a1b6ba19bfc4c5998.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն տեր–պետրոսյան, սահմանադրություն
լևոն տեր–պետրոսյան, սահմանադրություն
Բաժանորդագրվել
ՀՀ առաջին նախագահը վստահ է, որ Դատավորների միության հայտարարությաննն անպայմանորեն կարձագանքեն միջազգային կառույցները։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի դատավորների միության տարածած հայտարարությունը թերևս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Երեկ Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի 85-րդ հոդվածին, մատնանշելով հոդվածում առկա վտանգները դատական իշխանության անկախության համար և կոչ անելով ԲԴԽ-ին քայլեր ձեռնարկել՝ հոդվածն ու նմանօրինակ քննարկումները չեղարկելու համար։
«Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլև, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ»,- գրել է ՀՀ առաջին նախագահը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի ժուռնալիստների և դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Նախագահը վստահ է, որ դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։
«Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են»,- ընդգծել է Լևոն Տեր-Պետրոսյանը։