1050 քմ տարածքը կամրացվի Օպերային

Հասարակություն

1050 քմ տարածքը կամրացվի Օպերային

«Օպերա-Քլաբ» ՍՊԸ-ի կողմից նախկինում վարձակալած Երևան, Կենտրոն Թումանյան փողոց 54 եւ Մաշտոցի պողոտա 46 շինություն հասցեում գտնվող շենքից 1050 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը կամրացվի «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել կազմակերպությունը՝ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու խնդրանքով։ Այդ պատճառով էլ նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել։ Այն կքննարկվի Գործադիր մարմնի վաղվա նիստում։

«Օպերա քլաբ»-ը («Օպերա ակումբ») գործող ժամանցային վայր/դիսկո-ակումբ է եղել, որը սկսել է գործել 1990-ականներից։

Ըստ հիմնավորման՝ տարածքի վերադարձը թատրոնին կտա մշակութային խնդիրները լուծելու մեծ հնարավորություն, ինչպես նաև կկազմակերպվի ակադեմիական թատրոնի բնականոն աշխատանքը, որը ներկայումս խիստ կարիք ունի տարածքի։

Ի դեպ, նախարարությունը երկամսյա ժամկետում կազմակերպության հետ պետք է կնքի համաձայնագիր։ Համաձայնագրում պետք է նախատեսել, որ նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։

Leave a comment