Այդ մազոտ այլասերված Ջոնսոնը նաև կատարյալ սադրիչ է. Մեդվեդեւ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին։

«Այդ մազոտ այլասերված Ջոնսոնը նաև կատարյալ սադրիչ է

Պատերազմի սկզբում նա համոզեց Կիեւի խմբակին չստորագրել խաղաղության պայմանագիր, իսկ հիմա մոլագարի պես պնդում է, որ ՆԱՏՕ-ի զորքերը անհապաղ մտնեն Ուկրաինա։ Երբ նրան ներկայացնում են այն տրամաբանական փաստարկը, որ դա կհանգեցնի Ռուսաստանի և դաշինքի միջև պատերազմի, այդ անխնամ խոզը համառորեն ճչում է, թե դա տեղի չի ունենա՝ պնդելով, որ ՆԱՏՕ-ն շատ ավելի հզոր է Ռուսաստանից, և որ ռուսները պարզապես կվախենան դաշինքի հզորությունից։

Եթե նման բան տեղի ունենա, Աստված մի արասցե, ապա Ջոնսոնին պետք է անպայման կախաղան հանել հենց Տրաֆալգարյան հրապարակում։ Թող այդ մազոտ երշիկը կախված մնա՝ որպես դաս ապագա սերունդների համար։ Եվ թող շաբաթներ շարունակ կախված մնա այնտեղ՝ գարշահոտ արձակելով, ճիշտ ինչպես միջնադարում։

Թեև, կարելի է նրան կախաղան հանել նաև այլ վայրում՝ պայմանով, իհարկե, որ այդ սադրիչը ողջ մնա, և որ պատերազմի ավարտին նրա սիրելի Լոնդոնը դեռ կանգուն լինի»։

Leave a comment