ՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարք

Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածներ են հասցրել այն օբյեկտներին, որոնք Ուկրաինայի զինված ուժերն օգտագործել են անօդաչու թռչող սարքերի և ցամաքային ռոբոտատեխնիկական համակարգերի արտադրության ու պահպանման համար։

ՌԴ պաշտպանության համակարգերը վերջին 24 ժամվա ընթացքում խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարք։

Ռուսական զորախմբերի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մոտ 1050 զինծառայող։

Leave a comment