Նռնակ, մարտական ատրճանակներ և փամփուշտներ՝ Երևանի բնակիչների տներում․ 3 անձ ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

Երևանի Լուկաշինի և Գրիգոր Զոհրապի փողոցների հինգ բնակիչ ապօրինի ձեռք են բերում, պահում և իրացնում են զենք-զինամթերք. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում քրեական ոստիկանները հայտնաբերել և առգրավել են մարտական ատրճանակներ, փամփուշտներ և նռնակ։ Երեք անձ ձերբակալվել է, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։


«Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լուկաշինի և Գրիգոր Զոհրապի փողոցների հինգ բնակիչ ապօրինի ձեռք են բերում, պահում և իրացնում են զենք-զինամթերք։


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանց բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է երկու մարտական և մեկ ազդանշանային ատրճանակ, պայթուցիչով մեկ նռնակ և տարատեսակ փամփուշտներ», – նշվում է հաղորդագրության մեջ։


Երեք անձ ձերբակալվել է։


Նախաքննությունը շարունակվում է։





Leave a comment