ԱՄՆ-ում ինքնաթիռ է կործանվել, բոլոր 6 մարդիկ մահացել են, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ Միսիսիպի նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, բոլոր վեց մարդիկ զոհվել են․ հայտնել է ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը։

Ավելի վաղ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Միսիսիպի նահանգի Պասկագուլա քաղաքից հարավ-արևմուտք ընկած հատվածում կործանվել է «Cessna 210» տիպի թեթև շարժիչով ինքնաթիռ։ Թեև գերատեսչությունը չէր հստակեցրել ինքնաթիռում եղած անձանց թիվը, ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ օդանավում եղել է վեց մարդ՝ չորս մեծահասակ և 8-ից 10 տարեկան երկու տղա։

«Առափնյա պահպանության ծառայությունը և գործընկեր կառույցները չորեքշաբթի օրն ավարտեցին անհետ կորած վեց անձանց որոնողական աշխատանքներն այն բանից հետո, երբ ջրասուզակները հայտնաբերեցին կործանված ինքնաթիռում եղած բոլոր վեց անձանց մարմինները։ Դրանք հայտնաբերվել են Միսիսիպի նահանգի Հորն կղզուց մոտ երկու մղոն (մոտ չորս կիլոմետր) դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում», – նշված է գերատեսչության կայքում։

Ըստ հաղորդագրության՝ մարմինները հայտնաբերվել են ինքնաթիռի ֆյուզելաժի (իրանի) ներսում։ Որոնողական գործողությունը տևել է մոտ չորս ժամ։

Leave a comment