«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը գրել է. «Մամուլում տարածված հայտարարությունն այն մասին, թե Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ է կայացրել, սուտ է։
Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Առաջիկա շաբաթների ընթացքում բոլոր առաջարկները կներկայացվեն հանրային քննարկման։
Քաղաքացիներին գոյություն չունեցող որոշումներով ու սահմանափակումներով վախեցնելն առնվազն անպատասխանատու և անազնիվ վարքագիծ է։
Իսկ ինչ վերաբերում է «9 տոկոսանոց իշխանություն» ձևակերպմանը, ապա զավեշտալի է, որ տոկոսներից խոսում են մարդիկ, որոնց ամենօրյա պայքարը սկսվում և ավարտվում է երկու-երեք լայքի միջակայքում՝ հանուն դրանց անգամ տեղեկություններ հորինելով»:

Leave a comment