Սաուդյան Արաբիայի դեմ երկու ռազմական գործողություն է իրականացվել. հայտնել է Եմենյան «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) ներկայացուցիչը։
Առաջին հարձակման թիրախը թագավորության Արևելյան նահանգում «Ռաս Տանուրա» նավթավերամշակման գործարանն է եղել, որտեղ հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել։
Երկրորդ գործողությունն իրականացվել է երեք փուլով և ուղղված է եղել Էր Ռիադի շրջանում «Արքա Աբդալլահի տնտեսական քաղաք»-ի (King Abdullah Economic City) տարածքում տեղակայված ֆինանսական կենտրոնի դեմ։ Օբյեկտը զգալի վնասներ է կրել։