Ամուսնացած է և նիհարել է 32 կգ–ով. հայտնի է «Միսս Տիեզերք 2026»– հաղթողը

https://arm.sputniknews.ru/20261125/amusnacats-e-ev-niharel-e-32-kgvov-hajtni-e-miss-tiezerq-2026-haghtvoghy-109734679.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Дженнифер Баррето, представляющая Пуэрто-Рико, победила в конкурсе «Мисс Вселенная» в Сан-Хуане

Sputnik Արմենիա

Дженнифер Баррето, представляющая Пуэрто-Рико, победила в конкурсе «Мисс Вселенная» в Сан-Хуане

2026-11-25T11:22+0400

true

PT1M07S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/19/109732644_296:0:3027:2048_1920x0_80_0_0_384652f3dfe4a853e3dde4683954cc94.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«միսս տիեզերք», հաղթանակ, գեղեցկուհի

«միսս տիեզերք», հաղթանակ, գեղեցկուհի

Բաժանորդագրվել

Գեղեցկուհու ամուսինը զինծառայող է։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Պուերտո Ռիկոյից 27-ամյա մոդել Ջենիֆեր Բարետոն հաղթել է «Միսս Տիեզերք 2026» մրցույթում։ Նա ամուսնացած է և 7-ամյա դուստր ունի, որի անունը Պենելոպա է։

75-րդ «Միսս Տիեզերք 2026» մրցույթին մասնակցել է 116 գեղեցկուհի աշխարհի տարբեր երկրներից։

Կիսաեզրափակիչ են անցել նրանցից 40–ը, իսկ լավագույն հնգյակում հայտնվել են Ֆիլիպինների, Վենեսուելայի, Դոմինիկյան Հանրապետության և Նոր Զելանդիայի ներկայացուցիչները։

Ջենիֆեր Բարետոն դարձել է կղզյակային պետության 6-րդ ներկայացուցիչը, որը նվաճել է այս տիտղոսը, և առաջինը՝ 20 տարվա ընթացքում։ Գեղեցկության մրցույթին մասնակցելու որոշում կայացնելուց հետո աղջիկը կտրուկ փոխել է իր կյանքը՝ նիհարելով 32 կգ։

Լսելով իր անունը` նա չի կարողացել զսպել արցունքները։ Նախորդ տարվա հաղթողը՝ մեքսիկացի մոդել Ֆաթիմա Բոշը, նրան է հանձնել «Հավերժ ժառանգության փայլը» թագը, որը ստեղծվել է մրցույթի 75-ամյակի համար։

Նոր «Միսս Տիեզերք»-ը հոգեբանության բակալավրի աստիճան ունի, իսկ երկրորդ մասնագիտությամբ սոցաշխատող է։ Այժմ նա աշխատում է մի քանի բարեգործական կազմակերպություններում և իր երկրում հայտնի մասնագետ է զինվորական ընտանիքներում տան, սոցիալական և կենցաղային խնդիրների կանխարգելման գործքւմ։ Բարետոն հայտնի հոգեբան է և արդեն այլ մասնագետների է ուսուցանում։

«Միսս Տիեզերք» մրցույթի առաջին վիցեմիսսը դարձել է Կլարա Վեգասը (Վենեսուելա), իսկ երկրորդ վիցեմիսսը՝ Բեա Միլան-Վինդորսկին (Ֆիլիպիններ)։

Միևնույն ժամանակ սոցցանցերում օգտատերերի կարծիքները տարբեր են։ «Շնորհավորում ենք «Միսս Տիեզերք» դարձած առաջին մայրիկին»։ «Նրանք անցկացրին «Միսս Տիեզերք» մրցույթը, աուդիտորական ընկերություն վարձեցին Պուերտո Ռիկոյից, նոր թագ պատվիրեցին, և այդ ամենը` իրենց թեկնածուի համար։ Ի՜նչ հիասթափություն, բայց միևնույն է` շնորհավորում եմ»։ «Հիանալի սփոյլեր. հաջորդ տարի կհաղթի մրցույթի կազմակերպիչ Կոստա Ռիկան», – գրում են հետևորդները։

Հավելենք, որ Պուերտո Ռիկոյում կայացած «Միսս Տիեզերք 2026» 75-րդ միջազգային գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրեց «Միսս Տիեզերք Հայաստան 2026» ազգային մրցույթում տիտղոսի արժանացած Արենա Զեյնալյանը։

Leave a comment