Վարդաշենում բախվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh

Վարդաշենում բախվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 131 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խանաև Է.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և օտարերկրացու վարած մոպեդը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և օտարերկրացի մոպեդավարի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով  ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Leave a comment