Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի նյութերն անհետացել են․ Խուդոյան

Բաժանորդագրվել

Պաշտպանի խոսքով՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդության քննության համար պետք է մակագրում արվի, իսկ դա չի կարող արվել, քանի դեռ նյութերը չեն գտնվել։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորել են։ Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Առաջին ատյանից մեկ շաբաթ առաջ էդ նյութերը դուրս են եկել, վերաքննիչ դատարանում չեն ստացվել։ Հիմա մենք փնտրտուքի մեջ ենք, թե ուր են կորել նյութերը»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը։

Նրա խոսքով՝ բողոքի քննությունը սկսվում է այն պահին, երբ նյութերը ստացվում են վերաքննիչ դատարան, որից հետո կատարվում է գործի մակագրում։

«Ուստի գտնողներին խնդրում ենք դրանք փոխանցել վերաքննիչ դատարան»,- ասաց Խուդոյանը։

Leave a comment