Նոյեմբերի 25-ին երեկոյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, ընդ որում՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվում է +8-ից +10 աստիճան, իսկ երեկոյան ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով +4-ից +6 աստիճանի։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +3-ից +6 աստիճան ջերմություն։ Կոտայքի լեռնային շրջաններում ցերեկը կլինի +2-ից +5, նախալեռնային շրջաններում՝ +6-ից +8 աստիճան, իսկ Գեղարքունիքում՝ +1-ից +4 աստիճան։ Լոռու մարզում ցերեկային ջերմաստիճանը կտատանվի +5-ից +8 աստիճանի սահմանում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +6-ից +8, հովտային շրջաններում՝ +7-ից +10 աստիճան։ Արագածոտնի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է 0-ից +2, նախալեռնային շրջաններում՝ +7-ից +10 աստիճան։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +9-ից +11, հովտային շրջաններում՝ +10-ից +12 աստիճան, իսկ Արմավիրում կեսօրին կգրանցվի +10-ից +12 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը կլինի +1-ից +3, նախալեռնային շրջաններում՝ +8-ից +10 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +5-ից +8, նախալեռնային շրջաններում՝ +8-ից +12, իսկ հովտային շրջաններում՝ +16-ից +19 աստիճան։