Նոյեմբերի 24-ին, ժամը 20։30-ի սահմաններում Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 131 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խանաև Է-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և օտարերկրացու վարած մոպեդը։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ…