34 000 միգրանտ կարտաքսվի Ռուսաստանից

Ռուսաստանից օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու վերաբերյալ որոշումների թիվն աճել է 80%-ով, հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարությունից՝ ամփոփելով «Нелегал-2026» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները։

Նշվում է, որ  34 000-ից ավելի օտարերկրյա անձանց նկատմամբ կայացվել է ՌԴ-ից արտաքսելու որոշում։

Ընդհանուր առմամբ միգրացիոն օրենսդրության 143 000 խախտում է արձանագրվել, դրանց հիման վրա հարուցվել է 4 200 քրեական գործ, օպերատիվ կանխարգելիչ միջոցառման արդյունքում նաև 549 հետախուզվող է հայտնաբերվել։

Leave a comment