Մոսկվա կատարած այցի շրջանակում Գրիգորյանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Մհեր Գրիգորյանը Մոսկվայում քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։
«Հանդիպման ընթացքում կողմերը համալիր քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել շփումները քննարկվող թեմաների շուրջ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մոսկվա կատարած այցի շրջանակում Գրիգորյանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։