Ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, 22 մարդ վիրավոր է․ Թուրքիա

Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորվել է քսաներկու մարդ։ Այս մասին հաղորդում է A Haber հեռուստաալիքը։

Վթարը տեղի է ունեցել Ակսարայ-Նևշեհիր մայրուղու 45-րդ կիլոմետրում։ Ավտոբուսը Անկարայից ուղևորվում էր Գազիանթեփ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով վիրավորվել է 22 մարդ, որոնցից մեկը ծանր վիճակում է։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, շտապօգնության մեքենաներ և փրկարարական ջոկատներ։

Բոլոր վիրավոր ուղևորները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Leave a comment